Առողջապահության լրատու 3-4.2013
Ֆելինաթերապիա. բուժում կատուների օգնությամբ
Երբևէ նկատե՞լ եք, որ կատուները մոտենում են ընտանիքի այն անդամներին, ովքեր իրենց վատ են զգում, պառկում կողքին և, որոշ ժամանակ անց, մարդիկ թեթևություն են զգում: Այս թերապևտիկ արդյունքն ուսումնասիրում է գիտության առաձին ճյուղը` ֆելինաթերապիան, որն ուղղված է կատուների օգնությամբ տարբեր տկարությունների բուժմանը:
Բուժում կենդանիների օգնությամբ
Աշխարհում գոյություն ունեն «կենդանաթերապիայի» մի քանի տեսակներ. դելֆինների, օձերի, ձիերի և շների օգնությամբ:«Շներով» թերապիան (կանիսթերապիա, լատիներեն kanis` շուն բառից) մյուսներից ավելի երկար պատություն ունի: 1790թ. անգլիական Յորքշիր կոմսությունում ստեղծվեց մի կազմակերպություն, որը հիմնեց հիվանդանոց` հոգեկան հիվանդների համար: Հիվանդանոցում զսպաշապիկներ չէին օգտագործում, իսկ դրա փոխարեն կիրառում էին բուժման նոր մեթոդներ, այդ թվում` շների օգնությամբ: Բժիշկները նշում էին, որ շների շնորհիվ հիվանդները հազվադեպ էին ագրեսիա դրսևորում և ավելի քիչ էին տառապում նոպաներից: Արդյունքում շների բարենպաստ ազդեցության ուսումնասիրությունը շարունակվեց և ձևավորվեց մի ամբողջ ուղղություն` պետ-թերապիա, որի մի մասն էլ կազմում է ֆելինաթերապիան (լատիներեն felis` կատու):
Ֆելինաթերապիան այսօր
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, օրինակ, կատուների հետ շփումը կիրառում են մտավոր հետամնաց երեխաների, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց, սրտի խանգարումների, գլխուղեղի վնասվածքների բուժման համար:
Ինչ վերաբերում է հոգեկան խանգարումներին, ապա «կատվաթերապիա» հանձնարարում են այն մարդկանց, ովքեր իրենց փորձից գիտեն, թե ինչ է դեպրեսիան: Կատուներն օգնում են նաև շիզոֆրենիայով, նևրոզներով, մոլագարությամբ տառապողներին: Կատուների ներկայությունը նպաստում է նաև վերքերի ապաքինմանն ու ոսկրերի ամրացմանը, համենայնդեպս, դա են հաստատում Հյուսիսային Կարոլինայի կենդանիների հետ շփման ինստիտուտի գիտնականները: Նրանց կարծիքով, կատուների մլավոցը նման է ուլտրաձայնային բուժմանը: Պրոֆեսոր Կլինտո Ռուբինը հայտնաբերել է, որ 20-50 հերց դիապազոնով ձայնի ազդեցությունն ավելացնում է աճը և 20%-ով ամրացնում ոսկրերը:
Ինչպես է դա կատարվում
Ըստ էության, ֆելինաթերապիայի սեանսի ժամանակ անսովոր ոչինչ տեղի չի ունենում: Պացիենտը նստում է կատվի հետ, որը գգվել է նրան, մլավում է, լիզում ձեքերը, մի խոսքով` իրեն պահում է քնքուշ կատվի պես, որը շփվել է ցանկանում: Սակայն, գիտնականների կարծիքով, դա էլ բավական է, որ մարդն իրեն լավ զգա: Իմիջիայլոց, երկար տարիներ կատու պահողներն առանց մասնագետների էլ գիտեն այդ մասին. յուրաքանչյուր ոք, ով տանը կատու է պահել, շատ պատմություններ գիտի այն մասին, թե ինչպես է կենդանին օգնել տիրոջը, երբ նա հիվանդացել է: Ամենից հաճախ կարելի է լսել այն մասին, թե կենդանին ինչպես է մոտեցել, պառկել տիրոջ կողքին կամ ցավացող տեղի վրա և, որոշ ժամանակ անց, ցավը նվազել է կամ լրիվ վերացել: Այդ բուժարար ազդեցության բացատրությունը, հնարավոր է, թաքնված է հոգեկան գործընթացների մեջ. մարդը ջերմություն է զգում, հասկանում, որ ինքը մենակ չէ և, այդ պատճառով էլ վիճակն ավելի է թեթևանում:
Ֆելինաթերապիայի սեանսի ժամանակ կատուների քանակը կարող է տատանվել` մեկից մինչև մի քանիսը: Սակայն դժվար է միանգամից մի քանի կատու գտնել: Հարկ է նշել, որ կատուներն առանձնանում են իրենց անկախ բնավորությամբ և դժվար է գտնել քնքուշ կենդանիների, որոնք պատրաստ են մարդու հետ շփման մեջ մտնել և, դա միշտ չէ, որ հաջողվում է: Դրա համար էլ մասնագետները, ովքեր զբաղվում են ֆելինաթերապիայով, շատ բարձր են գնահատում որոշ կատուների լավ վարքագիծը:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն